Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Նաիրիան» ՓԲ-ին

Կառավարությունը բավարարեց «Նաիրիան» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում (հիմնականում հումքի համար) և ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն դրամ, որից մոտ 192 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 25 մլն 600 հազար դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 102 մլն 400 հազար դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 մլն 699 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 մլն 290 հազար դրամ:

Ամենաթարմ