Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունը

Ամենադիտվածներ

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 8-րդ գլխում, որի պահանջների համաձայն՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլանային բուժզննումներ:

Նշվում է նաև, որ մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ըստ պաշտպանության փոխնախարարի՝ գործող օրենքի համաձայն՝ Զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:

Այս ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը որոշեց մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը,։

Նախարարությունը որպես մերժման պատճառ է դիտարկել նաև այն, որ զորացրված զինծառայողների առողջական վիճակի գնահատման համար կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 405 որոշման համաձայն՝ զորակոչիկների արտահիվանդանոցային փորձաքննության համար հաստատված ծավալներով իրականացնելու դեպքում միայն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով նախնական հաշվարկներով կպահանջի շուրջ 150 մլն դրամի լրացուցիչ ծախս (չհաշված հիվանդանոցային փորձաքննությունները և բուժումը, որոնց քանակը հստակ կանխատեսելի չէ):

«

Ամենաթարմ