ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Երևանի քաղաքապետարանին տրամադրել 16 240 000 դրամ։
Որոշումը պայմանավորված է Երևանից Արցախ՝ արցախցիների համար անվճար ուղևորափոխադրումների կազմակերպմամբ, որով Կառավարությունը փոխհատուցում է քաղաքապետարանի ծախսերը։
Նշենք, որ անվճար ուղևորափոխադրումների գործընթացն իրականացվում է 2021 թվականի նոյեմբերից։ Այս ծրագրի վերժնաժամկետ սահմանված չէ ու գործընթացը շարունակվում է։