fbpx
Առողջապահություն

Կառավարությունը շուրջ 3,5 մլրդ տրամադրեց՝ Sinopharm և Pfizer պատվաստանյութերի գնման համար

ՀՀ Կառավարությունը 3 միլիարդ 459 միլիոն դրամ տրամադրեց չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստնյութերի գնման համար։

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

Նշվում է, որ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10 տոկոսով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ պատվաստումային գործընթացի ակտիվության աճ է նկատվել ու այս պահի դրությամբ իրականացվել է 163 հազար պատվաստում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ