Կառավարությունը որոշեց Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածներում ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման (ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ) և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 9 մլն 528 հազ. դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։