fbpx
Տնտեսություն

Կառավարությունը Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 միլիոն դրամ

Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծման համար՝ ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում:

Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ:

Հատկացումն իրականացվեց Էկոնոմիկայի նախարարության կողմից խնայողությունների միջոցով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ