Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:
Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ:
Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:
Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3877595038941609?__cft__%5B0%5D=AZXmQhln53WN11nEj2joB7f0MPY5KgW0apXSz1e49-Myq5YeKTKe25FEkKVBv67xcxvCGrC3fRDGjOxjJ_Ttdv9dDS4tq-fv937ei8GrM-xyJ0iJxPpud1S4IKKBHnBDV_AmW_dHLeC6Uks4mz5dhnjV&__tn__=%2CO%2CP-R