«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի տաղանդով։ Ինչպես փոխանցում է Goal.com-ը՝ նա ասել է.
«16 տարեկանում Ագուերոն գոլեր էր խփում Արգենտինայում, հետո եկավ Անգլիա ու շարունակեց գոլեր խփել։ Կարծում եմ՝ նա մեռած ժամանակ էլ գոլեր կխփի։ Այդպիսին է նրա տաղանդը։ Ագուերոն անհավանական տաղանդավոր է, ու ես սիրում եմ այն ամենը, ինչ նա անում է։ Տարիների հետ նրա գոլ խփելու ցանկությունը միայն ուժեղացել է, հիմա նա նախկինից քիչ չի ուզում գոլ խփել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
31-ամյա հարձակվողը գոլեր է խփել իր խաղացած բոլոր թիմերում։ Ավելի վաղ հատել էր կարիերայում 400 գոլի սահմանը։