Կրկին տեղեկություններ են շրջանառվում Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի մոտալուտ բաժանության մասին։
PageSix-ի հաղորդմամբ՝ աստղային զույգը ամուսնալուծության եզրին է ու Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորու Վասերին, որը պետք է զբաղվի այդ հարցերով։
Ըստ աղբյուրի՝ կողմերը թաքցնում են վերոնշվածը, սակայն արել են դա։
Նշվում է, որ Քարդաշյանի ու Ուեսթի կյանքերն ընթանում են առանց իրար հատվելու։ Հայազգի հեռուստաաստղն իր ծրագրերն ունի, ռեփերը՝ իր։
Աղբյուրը փոխանցում է նաև, որ նրանք առանձին են անցկացրել սուրբծննդյան տոները։