fbpx
Քաղաքականություն

Կարին Տոնոյանը գնացել է Ազատության հրապարակ․ նրա կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը

«5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանն այցելել է Ազատության հրապարակ ու կոչ արել բոլորին միանալ պայքարին։

Նա նշել է, որ այսօրվանից կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը ու համախմբվում է վարչապետ «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ»։

Տոնոյանի խոսքով՝ նրանք այսօր ասելու են, թե ինչու պետք է հեռանա Փաշինյանը, ինչ գործողություններ են անելու դրա համար և ինչ է լինելու դրանից հետո։

«Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից», – ասել է Կարին Տոնոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ