Կարո Փայլանը Մայրենի լեզվի օրվա առիթով գրառում է կատարել

Հրապարակող՝

Կարո Փայլանը Մայրենի լեզվի օրվա առիթով գրառում է կատարել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում գրառում է կատարել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Բացի գրառումից, ԺԴԿ-ի տեսաուղերձում նա հայերենով է դիմել ունկնդիրներին. «Համառորեն մեր մայրենին պիտի խոսինք: Պիտի խոսինք հայերեն, համշիներեն, քրդերեն, արաբերեն, լազերեն: Պիտի խոսինք, պիտի կարդանք, պիտի մտածենք մեր մայրենիով»: Իսկ սոցցանցերում հրապարակել էր հետևալ ուղերձը.

«Մայրենին` խաղաղութիւն է։
Մայրենին` արդարութիւն է։
Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։
Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է…
Զարգացո՛ւր մայրենի լեզուդ…»

https://www.facebook.com/HDPgenelmerkezi/videos/266011400963787/

Ամենաթարմ