fbpx
Սպորտ

Կարոտում եմ ֆուտբոլը․ Մոուրինյո

«Տոտենհեմը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն խոսել է տիրող իրավիճակի մասին։

«Ես կարոտում եմ ֆուտբոլը: Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ ասել, որ կարոտում եմ մեր աշխարհը, ինչպես կարծում եմ, բոլորս էլ կարոտում ենք: Ֆուտբոլը պարզապես իմ աշխարհի մի մասն է: Բայց մենք պետք է համբերատար լինենք, սա մարտ է, որի ժամանակ մենք բոլորս պետք է պայքարենք:

Եթե ​​այս մրցաշրջանում խաղանք մնացած 9 հանդիպումները, դա լավ կլինի յուրաքանչյուրիս համար: Դա լավ կլինի ֆուտբոլի համար, Պրեմիեր Lիգայի համար:

Եթե ​​խաղադաշտում խաղանք առանց երկրպագուների, ես կցանկանայի մտածել, որ ֆուտբոլը երբեք առանց հանդիսականների չի լինում: Կան տեսախցիկներ, ինչը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ դիտում են հանդիպումը: Այնպես որ, եթե մի օր դատարկ մարզադաշտ գնանք, այն դատարկ չի լինի, ամենևին», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ