fbpx
Սպորտ

Մբապեն կարող է բաց թողնել Թունիսի հետ խաղը

Կիլիան Մբապեի մասնակցությունը Թունիսի դեմ խաղին հարցականի տակ է։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, երեկ կայացած մարզման ժամանակ ֆրանսիացի հարձակվողը անհարմարություն է զգացել կոճի հատվածում։ Այդ պատճառով Դիդյե Դեշամը կարող է հանգստի հնարավորություն տալ Մբապեին։

Նշվում է, որ նրա փոխարեն կարող է մեկնարկային կազմում լինել Ռանդալ Կոլո Մուանին։ Մբապեն ցանկանում է մասնակցել խաղին, որպեսզի բարելավի իր վիճակագրությունը։ Ժյուս Ֆոնտենի՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում Մունդիալներում խփած գոլերի ռեկորդը կրկնելու համար Մբապեն պետք է ևս 6 գոլ հեղինակի։

Ֆրանսիա – Թունիս խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ