«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Բրազիլացիներն արդեն զրուցել են 59-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ։ Նա պետք է պատասխան տա մինչև հունվարի վերջ։
Պորտուգալիայի հավաքականը նույնպես հետաքրքրված է Մոուրինյուին հրավիրելու հարցում։
Բրազիլիան դուրս մնաց Աշխարհի 2022 թվականի առաջնությունից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Խորվաթիային։
Դրանից հետո ազգային հավաքականի մարզիչ Տիտեն հրաժարական է տվել։