Կանխվել է 25 տոննա վնասակար կարտոֆիլի մուտքը Թուրքիայից Վրաստան

Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ:

Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ Է ուղարկվել Թուրքիա։

Ամենաթարմ