«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը մայիսին սրտամկանի ինֆարկտ էր տարել, կընդգրկվի ակումբի ղեկավար կազմում:
38-ամյա դարպասապահը կապող օղակ կդառնա ֆուտբոլիստների, մարզչի և պորտուգալական թիմի ղեկավարության միջև։
«Ես պատրաստվում եմ այլ բանով զբաղվել։ Կփորձեմ կապ պահել թիմի և ակումբի ղեկավարության միջև։ Նրանք ինձ հետ քննարկել են դա դեռ նախորդ մրցաշրջանում, երբ ինձ հետ տեղի ունեցավ այդ պատահարը։ Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ թիմակիցներին»,-ասել է Կասիլյասը։ Դարպասապահի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կասիլյասը որոշ ժամանակ առաջ սրտի կաթված էր ստացել:
Մարզման ընթացքում ֆուտբոլիստը վատ էր զգացել, որից հետո բժշկական շտաբը որոշել էր Կասիլյաին տեղափոխել քաղաքային հիվանդանոցներից մեկը, որտեղ ավելի ուշ նրան վիրահատել են։
Իսպանացի դարպասապահը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2015 թվականից: