Կասկածներ կան, որ վրացական իշխանությունները Գարեջին հանձնել են Ադրբեջանին. Կացավարա

Հրապարակող՝

Կասկածներ կան, որ վրացական իշխանությունները Գարեջին հանձնել են Ադրբեջանին. Կացավարա

«Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան նշել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովի պասիվությունը կասկածներ է հարուցում առ այն, որ վրացական իշխանությունները Դավիթ Գարեջին հանձնել են Ադրբեջանին: Չնայած սպասումներին, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը չի փոխվել:

Նա հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև զբոսաշրջիկները, հնարավություն չունեն մոտենալու համալիրի մի հատվածին: Կացավարան նաև նշել է, որ այսօր կայանալիք նախաձեռնող խմբի նիստին մտադիր է հատուկ դիմում ուղարկել սահմանազատման հարցերով հանձնաժողովին: Խումբը պահանջելու է, որ հանձնաժողովը հայտարարություն անի առկա խնդրի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, հարցի շուրջ տիրում է տեղեկատվական վակուում: Իշխանությունների կողմից չկա հարցին վերաբերող որևէ տեղեկատվություն:

Դավիթ Կացարավան նշել է, որ տաճարների մուտքը իրենց համար սահմանափակվել է: Մոտենալ կարելի է միայն վանքին:

«Եթե ​​հաշվի առնենք, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը սկսել է աշխատանքը, մենք դա համարում ենք մտահոգիչ: Հուլիսի 24-ի դրությամբ՝ անապատի վանք տանող ճանապարհին ադրբեջանական կողմն ավելացրել է սահմանապահների թիվը: Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ տարածքում կա միայն ութ վրացի սահմանապահ, իսկ ադրբեջանական կողմից սահմանապահների թիվը 20-ից ավելին է: Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի պասիվությունը կասկածների տեղիք է տալիս, որ վրացական իշխանությունները հանձնել են Դավիթ Գարեջին», – հավելել է նա:

Ամենաթարմ