Կասպից ծովն ընկած ադրբեջանական կործանիչի բեկորներ են գտնվել

Հրապարակող՝

Կասպից ծովն ընկած ադրբեջանական կործանիչի բեկորներ են գտնվել

Ամենադիտվածներ

Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին բեկորներ: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական AZERTAC լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում օդանավի որոշ հատվածներ դուրս են բերվել ջրից:

Ըստ տեղեկությունների՝ կործանիչի հայտնաբերման աշխատանքների մեջ ներգրավված են եղել նաև թուրք մասնագետներ:

Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը, որի ճակատագիրն անհայտ է:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը:

Ամենաթարմ