Կատալոնիայի անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում առնվազն 53 մարդ է տուժել

Հրապարակող՝

f5c6f9d80a4266_5c6f9d80a4290.thumb

Ամենադիտվածներ

Առնվազն 53 մարդ է տուժել՝ Կատալոնիայում անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում, հայտնել են ինքնավարության բուժօգնության ծառայությունից և կատալոնյան ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունում ТАСС-ի թղթակցին տեղեկացրել են, որ տուժածներից առնվազն 16-ը իրավապահ մարմինների աշխատակից է:

Կատալոնիայի անկախության կողմնակիցների ակցիաները տարածաշրջանում սկսվել են հինգշաբթի առավոտյան: Նրանք արգելափակվել են միջազգային ու քաղաքային ավտոճանապարհները, նաև երկաթուղիները՝ կապված Մադրիդում Կատալոնիայի անկախության համար պայքարի 12 առաջնորդների նկատմամբ շարունակվող դատավարության հետ:

Մադրիդում դատաքննությունն սկսվել է փետրվարի 12-ին և, ինչպես սպասվում է, կտևի մինչև ամառ:

Դատախազությունը նրանց համար մինչև 25 տարի ազատազրկում է պահանջում:

 

Ամենաթարմ