fbpx
Խորհրդարան

Կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքեր շատ կան

ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային հարաբերությունների որակի խնդիրների մասին:

«ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ մրցակցության պաշտպանության մարմինների հետ, ինչպես նաև, ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հանձաժողովի հետ: ԵԱՏՄ տարածքում կան մրցակցության ընդհանուր կանոններ և սկզբունքներ: Դրանք ներառել ենք մրցակցության պաշտպանության օրենսդրության մեջ»,-նշեց նա:

Շաբոյանը նաև ասաց, որ հատկապես կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերը շատ են լինում:

«Գիտենք, որ կան կաթնամթերքի երկու տեսակներ, որոնց մի մասն արտադրվում է կենդանական, մյուսը` բուսական յուղով: Շատ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, արտադրում են թթվասերային մթերք, շատ սպառողներ չեն էլ հասկանում, որ թթվասերային մթերքը որակապես և էականորեն տարբերվող արտադրանք է:

Շատ ժամանակ ապրանքային նշաններում օգտագործում են, ասենք, թթվասերիկ, որոնք սպառողներին շփոթության մեջ են գցում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրենսդրության պահանջները հստակ են, օրենքի խախտումներ չկան, բայց շփոթություն և մոլորություն է ստեղծվում, առիթից օգտվում են անբարեխիղճ տնտեսվարողները:

Այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Այս հարցերը քննարկել ենք, ԵԱՏՄ կանոնակարգերը փոխված են: Այս պահի դրությամբ թթվասերիկ և այլն, նմանատիպ արտադրողները հնարավորություն չունեն օգտագործել: Բացի այդ, իրավունք չունեն գրել «թթվասերային մթերք»: Պետք է այնտեղ անպայման նշեն, որ պատրաստված է բուսական յուղով»,- ասաց Շաբոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ