Կատրին Դենյովի զգեստներն աճուրդում վաճառվել են 1 մլն եվրոյով

Ամենադիտվածներ

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի զգեստները, որոնք նա ձեռք էր բերել Yves Saint Laurent նորաձևության տնից, Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել են մոտ 1 մլն եվրոյով։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։

Աճուրդի էր ներկայացվել ավելի քան 300 լոտ, որոնց թվում կային ինչպես Դենյովի երեկոյան, այնպես էլ ամենօրյա զգեստներ։ Վաճառվել են դրանցից 130-ը։

Ամենաթանկ լոտը եղել է բաց վարդագույն զգեստը, որը վաճառվել է մեկնարկային գնից 10 անգամ թանկ՝ 42․5 հազար եվրոյով։ Այդ զգեստով աստղը 1969 թվականին ծանոթացել էր ռեժիսոր և սցենարիստ Ալֆրեդ Հիչքոքի հետ։

Ամենաթարմ