Այսօր գիշերն անցկացվել է «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունն ու արդեն հայտնի են բոլոր անվանակարգերում մրցանակի հաղթողները։
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիր» աշխատանքը, որը պատմում է 2008-ին ֆինանսական ճգնաժամի ժամանակ տները կորցրած ամերիկացիների մասին։ Այս ֆիլմը հաղթել է ևս 2 անվակարգերում․ լավագույն դերասանուհի անվանակարգում՝ Ֆրենսիս ՄաքԴորմանդը, և լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում՝ Քլոյա Ժաոն։
Լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Էնթոնի Հոփկինսը՝ «Հայրը» ֆիլմում կերտած կերպարը համար։ Նա այս մրցանակը շահել է 83 տարեկան հասակում, ինչը ռեկորդային է «Օսկար» ստացածների շարքում։
Նշենք, որ լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոգի» ստեղծագործությունը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իմ ուսուցիչ-ութոտնուկը» աշխատանքը։