fbpx
Աշխարհ

Կայացել է ուղղահայաց վազք Էյֆելյան աշտարակի աստիճաններով

Էյֆելյան աշտարակը վերածվել է մարզական մրցումների հարթակի։ Փարիզում կայացել է ուղղահայաց վազքը աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրի աստիճաններով, փոխանցում է NTDTV-ն:

Մրցմանը այս անգամ մասնակցել է 130 մարզիկ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից: 324 մետրանոց վերջնագծին հասնելու համար նրանք հաղթահարել են 1665 աստիճան։

Տղամարդկանց շարքում  հաղթել է լեհ Պյոտր Լոբոձինսկին՝ 7 րոպե 53 վայրկյան ժամանակով։
Կանանց շրջանում լավագույնը եղել է  Սյուզի Ուոլշեմն՝ Ավստրալիայից: Նա ցույց է տվել 10 րոպե 16 վայրկյան արդյունք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ