Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մեկնարկային խոսքում նշում էր այն մասին, թե արդեն կորցրել է Մոսկվա այցելությունների եւ ՌԴ նախագահի հետ հանդիպումների հաշիվը: Նա հայտարարեց, թե արարողակարգը իրեն հուշել է, որ այլ երկրների ղեկավարների շարքում ամենահաճախակի այցելողների եռյակում է:
Նկատելի էր Նիկոլ Փաշինյանի ժեստը Պուտինի ուղղությամբ, գուցե նաեւ ակնարկը, որ արդեն ժամանակն է, որպեսզի Պուտինն էլ գա Հայաստան: Փաշինյանը նաեւ հղեց հրավերը, ասելով, թե հաճելի կլինի նրան հյուրընկալել Հայաստանում 2019 թվականին:
Ինչպիսի դինամիկա կլինի հայ-ռուսական փոխայցերի հարաբերակցության մեջ, դեռ կտեսնենք:
Հոդվածին ամբողջության ծանոթացեք Լragir.am կայքում: