Իսպանիայի ոստիկանությունը Տեներիֆե կղզում ձերբակալել է մի կնոջ, որն ընկերոջ ընտանիքի օգնությամբ կազմակերպել է իր առևանգումը, որպեսզի խաբի հարազատ մորն ու նրանից փրկագին ստանա:
Ինչպես գրում է Oddity Central-ը, բեմադրված տեսանյութում կեղծ առնագվածը, կապված աչքերով ու դեմքին արյան հետքերով, նստած է աթոռին: Պարանոցի մոտ դանակ է պահված:
Աղջիկը լացելով ծնողին ասում է, որ պետք է 50 000 եվրո վճարի, եթե ցանկանում է դստերը նորից ողջ-առողջ տեսնել:
Մայրը համաձայնել է և բանկից հանել է 50 000 եվրո, բայց նաև գաղտնի ահազանգել է ոստիկանությանը։ Ոստիկանության հետաքննությունը սկսվել է մոր հարցաքննությամբ: Կինը նշել է, որ մի քանի անգամ արդեն վճարել է ընդհանուր 45 000 եվրո՝ փոստով դստեր կյանքի վերաբերյալ գրավոր սպառնալիքներ ստանալուց հետո։ Հատկանշական է, որ մայրը երբեք չի հասկացել, որ իրականում ինքն է խաբեության զոհը:
Ոստիկանությունից գործը բացահայտելու համար ընդամենը 24 ժամ է պահանջվել։