Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդ է նիստ է անցկացրել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից։
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.25 տոկոս: Սրա միջոցով ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը։
Նշվում է նաև, որ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք է սահմանվել 10.75 տոկոսը, իսկ ներգրավվող միջոցների տոկոսադրույք` 7.75 տոկոս:
