fbpx
Տնտեսություն

ԿԲ-ն նորից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ո՞րն է պատճառը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը դեկտեմբերի 14-ին հերթական նիստն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ որոշում է կայացրել տոկոսադրույքը բարձրացնել 0,5 տոկոսային կետով ու սահմանել 7,75 տոկոս։

Նշվում է նաև, որ այս որոշման մասին առավել մանրամասն կխոսի ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալստյանն ասել էր, որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարվա ընթացքում պարբերաբար բարձրացնում է՝ զսպելու համար գնաճը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ