Երեկ կայացավ «Ռոմա» – «Սպեցիա» հանդիպումը՝ Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ հռոմեական ակումբի։
Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում ու լուսանկար հրապարակել։
«Առաջ, Ռոմա՝ ինչպես միշտ։ Շնորհակալություն մեր երկրպագուներին», – գրել է հայ ֆուտբոլիստը։

