fbpx
Քաղաքականություն

Երևանում կբացվի Կանադայի հյուպատոսություն

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Երևանում Կանադայի հյուպատոսություն բացելու մասին լուրը։

«Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին և առանցքային է մեր ժողովուրդների միջև կապերը կամրջելու համար, որոնք ծառայում են որպես մեր բարեկամության հիմքը»,-գրել է նա։

Global Affairs Canada-ն էլ հայտարարել է, որ պաշտոնապես Հայաստանում Օտտավան հյուպատոսություն կբացի՝ պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի գլխավորությամբ։ Այս մասին Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերը հայտարարել է Երևանում, որտեղ տարբեր միջոցառումներով նշվում է Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Նոր հյուպատոսությունը հանրության համար բաց կլինի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից: Այն կառաջարկի հիմնական հյուպատոսական ծառայություններ Հայաստանում ապրող, սովորող, աշխատող և ճանապարհորդող կանադացիներին, ներառյալ շտապ հյուպատոսական օգնությունն ու անձնագրային և քաղաքացիական ծառայությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ