Միջազգային տիեզերակայանի անձնակազմի բոլոր անդամները նախատեսում են դիտել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև, հայտնում է ТАСС-ը։
Այժմ Միջազգային տիեզերակայանում աշխատում են տիեզերագնացներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից։
Նշվում է, որ շաբաթ և կիրակի Միջազգային տիեզերակայանում հանգստյան օրեր են, ուստի տիեզերագնացները որոշել են իրենց հանգստյան օրերը նվիրել ֆուտբոլ դիտելուն։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։