Իտալիայի ազգային հավաքականի ներկայիս ավագ Ջորջիո Կելինին, ով երեկ աչքի ընկավ իր յուրահատուկ վարքագծով ու բարձր տրամադրությամբ, ռեկորդ է գրանցել EURO-ներում։
Իտալիան EURO-ների ընթացքում շատ է մրցել Իսպանիայի հետ, բայց դրանցից 5-ում խաղադաշտում է եղել Կելինին։
Այսինքն՝ Կելինին դարձել է Եվրոպայի առաջնության պատմության միակ ֆուտբոլիստը, ով այս մրցաշարի շրջանակներում 5 անգամ խաղեցել է միևնույն թիմի դեմ։
Հիշեցնենք, որ երեկ կայացավ Իսպանիա-Իտալիա դիմակայությունը, որի ելքը վճռվեց 11-մետրանոցներով։ Արդյունքում՝ հաղթեց Իտալիան ու դարձավ EURO-2020-ի եզրափակչի առաջին մասնակիցը։