fbpx
Աշխարհ

Կենսաբանները 38 տարում առաջին անգամ հայտնաբերել են անհետացած համարվող հսկա մեղվի

Ուոլեսի հսկա մեղուն (Megachile pluto), որը համարվում է աշխարհում ամենամեծը, 38 տարում առաջին անգամ հայտնաբերվել է Ինդոնեզիայում՝ Մոլուքյան կղզիների հյուսիսում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նախկինում մեղուն անհետացած տեսակ է համարվել։ Հյուսիսամերիկացի և ավստրալացի կենսաբաններն էգ մեղվին նկատել են ծառի մրջնաբնում՝ գետնից ավելի քան 2 մետր բարձրության վրա։ Այն սովորական մեղվից մեծ է 4 անգամ։ Դրա մարմնի երկարությունը կարող է հասնել 4 սմ-ի։

Ինչպես ընդգծում է The Guardian-ը, միջատի բնակութան միջավայրն անտառահատումների պատճառով սպառնալիքի տակ է։ Բացի այդ, մեղվի հազվագյուտ լինելն ու չափսերը նրան դարձնում են կոլեկցիոներների համար թիրախ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ