Իսրայելի համար լրտեսության մեղադրանքով Ահմադ Ռեզա Ջալալիի Գերագույն դատարանի կողմից հաստատված մահապատիժը կիրականացվի մինչև Օրդիբեհեշթի վերջը (Գրիգորյան օրացույց՝ մայիսի 21), հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ Ջալալի Մոսադին գաղտնի տեղեկատվություն է տրամադրել Իրանի միջուկային ծրագրի մասին, ինչը, ըստ գործակալության, հանգեցրել է այդ երկրում միջուկային երկու գիտնականների սպանությանը։
Նրանցից մեկը Իրանի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն էր, ով սպանվել էր Իրանում 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Ըստ իրանցի պաշտոնյաների ու փորձագետների՝ սպանությանը մասնակցել են Իսրայելի հետախուզական ծառայությունները։
Զեկույցում ասվում է նաև, որ Շվեդիայում Ջալալիի ժամանակավոր գտնվելու և այս երկրում Մոսադի կողմից նրա հավաքագրման պատճառով, Շվեդիայի կառավարությունը Ջալալիի ձերբակալությունից և դատապարտումից հետո, Իսրայելի խնդրանքով նրան մշտական բնակության թույլտվություն և քաղաքացիություն է շնորհել։ Գործակալության տվյալներով՝ դա արվել է Իրանի դատական համակարգի վրա ճնշում գործադրելու ակնկալիքով։

