Լոռու մարզի Արևաշող համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվելու է համայնքի 251 մետր երկարություն ու 6 մետր լայնություն ունեցող կենտրոնական ճանապարհը։
Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ ծրագրի արժեքը 15,44 միլիոն դրամ է, որից պետությունը հատկացրել է 5,4 միլիոնը։
Ըստ աղբյուրի՝ ծրագրի շահառու է 3100 բնակիչ։