Ինչպես եւ կարելի էր սպասել, ռեփ կատարող Քանյե Ուեսթի արտահայտություններն աննկատ չեն մնացել: Երեկ Kering ընկերությունը, որը պատկանում է Balenciaga նորաձեւության տանը, խզել է հարաբերությունները երաժշտի հետ, ինչին հետեւել է Vogue ամսագիրը:
Page Six-ը, հղում տալով ամսագրի ներկայացուցչին, նշել է, որ Vogue-ը եւ Աննա Վինտուրը հրաժարվում են ռեփ կատարողի հետ հետագա համագործակցությունից, ինչը պայմանավորված է նրա հակասեմական արտահայտություններով:
Հայտնի չէ, արդյոք նրան կհրավիրեն Met Gala-ներին, կամ Yeezy-ի ցուցադրությունները կհրապարակվեն Vogue-ում, թե ոչ, սակայն մի բան պարզ է՝ Քանյեն հատել է սահմանագիծը: