ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկությամբ է հանդես եկել:
«Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին»,
«Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։ Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին: Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
Ներկայացվում է թուղթ ընդունող կազմկերպությունների ցանկը.
ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ: Պլաստիկ ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ», Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ:
Ապակի ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:Կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել Recycling.am կայքում՝ https://bit.ly/2GiN8nY։
Ընկերությունների քարտեզը, որի շնորհիվ կարող եք գտնել ձեր բնակավայրին ամենամոտ ընկերությունը` https://bit.ly/2JnwBAh։
Թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող եք կազմակերպել նաև դպրոցների միջոցով։