Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն շրջանառության է դրել 3 նոր նամականիշ

ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային:

240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել առավել վտանգված պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը»:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3071661089727831

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ