fbpx
Սպորտ

Խաղից հետո խոսել եմ Փյունիկի մարզչի հետ․ Սանտու

«Հեշտ խաղ չէր: Առաջին 20 րոպեն բավականին դժվար էր, նրանք լավ էին վերահսկում խաղն ու մենք պետք է մնայինք խաղի մեջ, լինեինք կազմակերպված:

Ավելի լավ տեսք ունեինք երկրորդ կեսում: Բոլորը հիանալի աշխատանք կատարեցին, գոհ եմ իմ թիմից:
Խաղից հետո խոսեցի «Փյունիկի» գլխավոր մարզչի հետ և հաջողություն մաղթեցի նրան ապագայում», – լրագրողների հետ զրույցում ասել է «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն` «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

Պորտուգալացի մարզիչը խոսել է նաև Էրիկ Վարդանյան-Հենրիխ Մխիթարյան համեմատության մասին․

«Գիտեմ, որ նա լավ ֆուտբոլիստ է, բայց կարծում եմ ֆուտբոլիստներին համեմատելը լավ չէ, քանի որ երբեմն դու կորցնում ես քո կենտրոնացումը: Տաղանդը լավ է, բայց քրտնաջան աշխատանքն՝ ավելի», – նշել է մասնագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ