Երեկ՝ օգոստոսի 1-ին կայացած «Յաբլոնեց»-«Փյունիկ» հանդիպումից հետո հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է հանդիպման մասին։
«Երկու թիմերն էլ պատրաստված էին մոտեցել խաղին այդ պատճառով բավականին մարտական խաղ ստացվեց: Հասկանում էինք, որ «Յաբլոնեցն» իր հարկի տակ շատ է գրոհելու և դեպի տուգանային հրապարակ փոխանցումներ է կատարելու: Կարելի է ասել տուգանային հրապարակում մենք հաղթողի դերում էինք:
Խաղը կարող էր ավարտվել նաև 1:0 հաշվով մեր հաղթանակով: Մեր ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս եկավ, բայց գոլ չխփեց: Նա աշխատասեր է, բայց ոչ գոլ խփող», – Ասել է Տարխանովը: