Հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարն է հրապարակել, որի կից նաև գրառում է կատարել։
Թանկյանն իր խոսքի սկզբում Ալիևին անվանել է «Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից։
Թանկյանը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի մեջ չի կարող խաղաղություն լինել, քանի Ադրբեջանը չունի նորմալ ասելիք ու նորմալ ղեկավարներ։
«Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը, ինչպիսին եղավ Հայաստանում 2018-ին, որպեսզի այնտեղ լինի ողջամիտ ղեկավարություն և հուսամ՝ խաղաղություն», – ավարտել է իր գրառումը Թանկյանը։
https://www.instagram.com/p/CCqIZZKBo74/?utm_source=ig_embed

