Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը «MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնել են Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ 2023 թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել առաջին ավտոբուսի հնարավորություններին: