Էրդողանը Աստնայում կհանդիպի Պուտինին

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնել է Աստանա, որտեղ սպասվում են նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ կքննարկվեն Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի և Արևմուտքի բանակցություններ անցկացնելու Անկարայի առաջարկները։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթաժողովին։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռը Անկարայից Աստանա է ուղեւորվել տեղի ժամանակով ժամը 08.40-ին։ «Էսենբողա» միջազգային օդանավակայանում նախագահին ճանապարհել են Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը եւ լիազորված այլ անձինք»,- տեղեկացրել է գործակալությունը։

Ամենաթարմ