ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խափանվել է ԿԲ-ի թեժ գծի աշխատանքը։
Այս մասին տարածած հայտարարություն ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ «Յուքոմ» ընկերության հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդրների պատճառով խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը:
Ներկայումս տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ»: