ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ գրեթե պատրաստ է Կարեն Խլոպուզյանի բնակարանը, ով պատերազմում կորցրել է ձեռքերը։
- Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը այցելել են Տավուշ․ քննարկվել հեռանկարային ծրագրեր
- Անհապաղ քայլեր ձեռնարկել․ Արցախի ԱԺ-ի հայտարարությունն ու կոչը Մինսկի խմբին
«Խոստացել էի, որ 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած մեր եղբայրը` Կարեն Խլոպուզյանը, ով տուն չուներ, պետք է իր առանձնատունն ունենա։
Համբուրգի հայ համայնքի նախկին ղեկավար, իմ լավ բարեկամ Սերժ Անգելյանը չէր մերժել խնդրանքս ու իր անձնական միջոցներով Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում կառուցեց առանձնատունը։
Աշխատանքները գրեթե ավարտված են։ Կփորձենք մինչև Կարենի ծննդյան տարեդարձը` մարտի 15-ը, տունը հանձնել Կարենին։
Տեղեկացրել էի, որ Հայաստան համահայկական հիմնադրամի և կառավարության ջանքերով Կարենը պրոթեզավորվել էր։ Բժիշկների, վերկանգնող մասնագետների հետ մշտական կապի մեջ եմ հնարավոր խնդիրների առաջացման դեպքում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նաև 10 մլն դրամ միանվագ գումար է փոխանցել, ևս 20 տարի ամսական 200.000 դրամ կփոխանցի Կարենին։
Կարեն ջան, եղբայր, ինչ էլ արվի քեզ համար, քիչ է, բայց դու, քո ընտանիքը, մեր զոհված, վիրավորված եղբայրների ընտանիքները մեր մշտական ուշադրության, հոգածության ներքո են գտնվելու», – գրել է Մկրտչյանը։