Հայտնի են դարձել Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլին մասնակցող բոլոր 32 մասնակիցները։
Նրանք ընդգրկված են 4 զամբյուղներում ու այսօր կայանալիք վիճականության արդյունքում բաժանվելու են 8 խմբի։
Հայկական «Ալաշկերտն» ընդգրկված է 3-րդ զամբյուղում։
Նրա հետ միասին նույն զամբյուղում են նաև գերմանական «Յունիոնը», Բուլղարական ԲԿՄԱ-ն, նիդերլանդական «Վիտեսը», Սլովակիայի «Սլովանը», չեխական «Յաբլոնեցը», էստոնական «Ֆլորան» և ղազախական «Կայրաթը»։