fbpx
Իրավական

Պետական դավաճանության, լրտեսության համար պատժաչափերը խստացվում են, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում

ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության կամ լրտեսության համար սահմանված պատժաչափերը։

Ըստ նախագծի՝ պետության նկատմամբ դավաճանություն իրականացրած անձը կդատապարտվի ոչ թե 10-ից 15 տարվա ազատազրկման, այլ 15-ից 20 տարի ազատազրկման ու գույքի բռնագանձման կամ ցմահ ազատազրկման, իսկ լրտեսության համար՝ 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկման։

Նախագիծն անցավ 112 կողմ ձայնով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ