Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մահացել է ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, հայտնի դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։
Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ն։
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ինչ վերաբերվում է վերջին հրաժեշտին, ապա նախարարությունից հայտնում են, որ այն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: