Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշական հայտարարություն է տարածել՝ ՌԴ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար։
Այս մասին տեղեկանում ենք դեսպանության պաշտոնական կայքից։
Հայտարարությունում ասվում է, որ կան վտանգներ՝ կապված Ռուսաստանի որոշ շրջաններում առևտրի կենտրոնների, մետրոյի և երկաթուղային կայարանի վրա հնարավոր հարձակումների մասին։
Նշվում է, որ վտանգավոր են Մոսկվա ու Սանկտ-Պետերբուրգը, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանակից վայրերը։
Դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել մարդկային կուտակումներից ու ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Նշվում է նաև, որ ՌԴ-ում գտնվող ամերիկացիները պետք է պատրաստ լինեն տարհանվել ինքնուրույն։