fbpx
Իրավական

Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի մաքրուհին սրահից թևնոց է գողացել․ նրան բերման են ենթարկել

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ