ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելք է դրել ԱՄՆ Կոնգրեսի 3 բանաձևի վրա։ Ըստ այդ բանաձևերի՝ արգելվում է առանց օրենսդիրների հավանության ամերիկյան զենքի վաճառքը սաուդցիներին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Համաձայն ԱՄՆ նախագահի գնահատականի՝ այդ փաստաթղթերը միայն կթուլացնեն ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը և կվնասեն Վաշինգտոնի գործընկերական հարաբերություններին։
Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-ում ներկայումս գործող օրենքի՝ ԱՄՆ-ի զենքի արտահանումը պետք է տեղի ունենա միայն օրենսդիրների հավանությամբ։

